Զրույց երեխաների հետ գրադարան այցելելու մասին
Մենք պատրաստվում ենք գնալ գրադարան։ Եկեք միասին պատկերացնենք, թե ինչ է մեզ սպասում այնտեղ։
Շատերը գրադարանը պատկերացնում են որպես մեծ շենք՝ լի գրքերով, և դա ճիշտ է, բայց գրադարանը միայն գրքերով սահմանափակված չէ։ Իրականում գրադարանի մասին բացահայտելու դեռ շատ բան կա:
Մարդիկ գրադարան են գալիս տարբեր նպատակներով:
Ոմանք այցելում են գրքեր, ֆիլմեր կամ այլ նյութեր վերցնելու համար: Մյուսները գալիս են սովորելու, զբաղվելու կամ համակարգչով աշխատելու:
Ոմանք մասնակցում են գրադարանի կազմակերպած տարբեր ծրագրերին ու միջոցառումներին: Ոմանք պարզապես գալիս են հանգստանալու, շոգից կամ անձրևից պաշտպանվելու, կամ պետքարանն օգտագործելու համար։
Կարևոր է, որ գրադարան այցելող յուրաքանչյուր մարդ հարգանքով վերաբերվի գրադարանին և այնտեղ գտնվող բոլոր մարդկանց։ Ահա թե ինչպես կարող ենք դա անել…
Գրադարանում գտնվելիս անհրաժեշտ է ջանալ.
խոսել ցածր ձայնով,
քայլել հանգիստ, առանց վազելու
զգույշ ու խնամքով վերաբերվել գրքերին և մյուս իրերին:
Գրադարանում որոշ իրեր կարելի է տանել տուն՝ գրադարանի քարտով, իսկ մյուսները պետք է մնան գրադարանում։
Եթե վստահ չեք, թե կարելի է արդյոք որևէ իր տուն տանել, կարող եք հարցնել գրադարանի աշխատակցին։ Նա սիրով կասի:
Գրադարանում աշխատում են շատ մարդիկ, որոնք կարող են մեզ օգնել կամ պատասխանել մեր հարցերին։ Նրանք միշտ կրում են անվանաքարտ, և սովորաբար նրանց կարելի է գտնել գրասեղանի մոտ կամ տեսնել գրադարանում շրջելիս։